Ըստ վարչապետի, թեժ աշուն չի լինելու. «Հայկական Ժամանակ»

Ըստ վարչապետի, թեժ աշուն չի լինելու. «Հայկական Ժամանակ»

«Լինելու՞ է թեժ աշուն, սպասում եք թեժ աշնան»,-երեկ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանից: «Ոչ, ոչ,-վստահաբար պատասխանել է վարչապետը: Թեժ աշուն խոստացել են ոչ իշխանական ուժերը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք կատարել քառյակի առաջ քաշած 12 պահանջները, Աբրահամյանը, նախ, հետաքրքրվել է դրանց կատարման վերջնաժամկետից, ապա, լսելով «սեպտեմբերի 30» ամսաթիվը, ոչինչ չի պատասխանել, լուռ հեռացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում