Ադրբեջանցի քրդերը աջակցում են անկախ Քրդստանի ձևավորմանը

Ադրբեջանցի քրդերը աջակցում են անկախ Քրդստանի ձևավորմանը

Կենտրոնական Ասիայից և Կովկասից քրդական պատվիրակները մասնկացություն են ունեցել Իրաքի հյուսիսային Արբիլ քաղաքում կայացած ժողովին և աջակցություն հայտնել անկախ Քրդստանի կազմավորմանը: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, ժողովին մասնակցություն է ունեցել նաև Ադրբեջանի քրդական պատվիրակությունը:

Ղրղզստանի քրդական ասոցիացիայի ղեկավարա Ռամզան Սայիդովը դիմելով անկախ Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին, խնդրել է ընդունել Ղրղզստանից քուրդ մարտիկների իրենց ջոկատը: Սաիդովի խոսքերով, աշխարհի բոլոր երկրների քրդերը պետք է պայքարեն Իրաքի և Լևանտի իսալամական պետության դեմ:

Ադրբեջանի քրդական համայնքը ներկայացրել է քուրդ ակտիվիստ, լրագրող Հաժար Շամիլ Ասկերովը: Իր ելույթում նա ադրբեջաբնակ քրդերի անունից աջակցություն է հայտնել անկախ Քրդստանի ձևավորմանը՝ նշելով , որ պատմական պահ է քրդերի համար, որը չեն կարող բաց թողնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում