Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը

Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը

Իրանը մշտապես պաշպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը: Ինչպես տեղեկացնում է Haberler.com-ը, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Մարիզե Աֆղամը:

«Կարծում եմ, Փարիզում հանդիպելու երկու երկրների ջանքերը և երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը հանդիսանում են այդ երկրների գործը»,- նշել է նա՝ պատասխանելով Ֆրանսուա Օլանդի հրավերի վերաբերյալ հարցին, որով նախատեսվում է երկու երկների նախագահների հանդիպում անցկացնել Փարիզում:

Աֆղամը նշել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական դեմքերն ընդունել են այդ հրավերը, ապա դա հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ է, որով հնարավոր է բարելավվեն երկու երկրների հարաբերությունները:

«Ցանկանում ենք, որպեսզի այդ ջանքերը արդյունք տան և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն: Իրանը երկու երկրների հետ էլ բանակցություններ է անցկացնում այս հարցի վերաբերյալ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում