Մորնինգսթարը հրաժեշտ է տալիս Ադրբեջանին՝ անհանգստությունը սրտում

Մորնինգսթարը  հրաժեշտ է տալիս Ադրբեջանին՝ անհանգստությունը սրտում

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ով օգոստոսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում, հայտարարել է, որ ողբերգական կորուստները  և ցանկացած լարվածություն, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում հակամարտ զորքերի  առաջնագծում, մեծ անհանգստություն են առաջացնում: Այս մասին Մորնինգսթարը հայտարարել է իր դիվանագիտական առաքելության ավարտին նվիրված ելույթում:

«Անհրաժեշտ են նոր փորձեր ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ կարգավորելու համար»,-ասել է դեսպանը:

Նրա խոսքով, զորքերի առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները խիստ անհանգստացնում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը «մեկ անգամ ևս ապացուցում է կարճ ժամկետներում այդ սարսափելի հակամարտության լուծման կարևորությունը»: ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով իր աշխատանքը:

Ռիչարդ Մորնինգսթարը նաև նշել է, որ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը տարբեր կերպ են մոտենում որոշ հարցերի, բայց և այնպես կարևոր է յուրաքանչյուր գործընկերոջ հետ տեւական երկխոսությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում