Կառավարությունը կնպաստի Ռուբեն Վարդանյանի իրականացնելիք Դիլիջանի զարգացման ծրագրերին. ՀՀ վարչապետ

Կառավարությունը կնպաստի Ռուբեն Վարդանյանի իրականացնելիք  Դիլիջանի զարգացման ծրագրերին. ՀՀ վարչապետ

Տավուշի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց: Վարչապետին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետը, Դիլիջանի քաղաքապետը, Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ Հովիկ Աբրահամյանը շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ դրա կառուցման ավարտական աշխատանքներին:

Նա եղավ դպրոցի վարչական և ուսումնական հատվածներում, շրջեց ժամանակակից լսարաններում, գրադարանում, ուր աշխատանքները թևակոխել են վերջնական փուլ: Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենի հետ զրույցում վարչապետը խոստացավ յուրաքանչյուր խնդրի դեպքում աջակցել:

«Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ այս ծրագիրն իրականանա: Ես համոզվածմ եմ, որ այն կնպաստի Դիլիջան քաղաքի ու տարածաշրջանի զարգացմանը: Տեղյակ եմ նաև, որ Ռուբեն Վարդանյանը բազմաթիվ ծրագրեր ունի քաղաքի զարգացման համար, և մենք նպաստելու ենք, որ այդ ծրագրերն իրականան: Եթե կլինեն խնդիրներ’ անպայման դրանց լուծում կտանք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ջոն Պաըֆութի խոսքով’ դպրոցը սեպտեմբերին պատրաստ կլինի ընդունել 98 ուսանողի50 երկրից: Դիլիջանի միջազգային դպրոցում կուսանի 10 աշակերտ Հայաստանից, 8-ը’ Ռուսատանից, 2-ը’ Վրաստանից, 4-ը’ Թուրքիայից և այլն:

Դիլիջանի միջազգային դպրոցի շենքի շինարարությունն սկսվել է 2012-ին։ Դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 միլիոն դոլար: Դպրոցի 64 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր’ ժամանակակից սպասարկման նոր մեթոդների կիրառմամբ։ Նախատեսվում է, որ 2023 թվականին աշակերտների թիվը կհասնի 650-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում