Ադրբեջանցի ընդդիմադիրները վճռականության կոչ են անում
Նմանատիպ
Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, մեկնաբանելով երիտասարդ մուսավաթական Ֆարաջ Քերիմլիի ձերբակալությունը, որին սոցցանցերում հոգեմետ նյութերի պրոպագանդա է մեղսագրվում, հանդես է եկել ադրբեջանական իշխանությունների հասցեին ուղղված սուր հայտարարությամբ:
Ֆ. Քերիմլին ձերբակալվել է Բաքվի առողջության կենտրոնում, ուր նա բուժման համար բերել էր իր հիվանդ մորը: Երիտասարդին ձերբակալել են վերակենդանացման բաժնի դիմաց, որտեղ էլ, իբրև, նրա մոտ հայտնաբերել են թմրանյութ:
Իսա Գամբարը Facebook-ի իր էջում իշխանությունների դեմ վճռական պայքարի կոչ է արել: «Մուսավաթ»-ի երիտասարդ ակտիվիստ Ֆարաջ Քերիմլիի ձերբակալությունը վկայում է ալիևյան ռեժիմի դեմ դեմոկրատական ուժերի պայքարի վճռական փուլն սկսվելու մասին: Քանի որ մենք կողմնակից ենք արդարությանը, ազատությանն ու արժանապատվությանը, հաղթանակը մերն է լինելու:Ավտորիտար ռեժիմի պարտությունն անշրջանցելի է, իսկ դեմոկրատական ուժերի, երիտասարդության հաղթանակը’ անխուսափելի, և ոչ ոք չի կարող խանգարել դրան», -ասել է ընդդիմադիր կուսակցապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում