Թուրքիայում վառելիքի մաքսանենգությամբ զբաղվող ադրբեջանցիներ են ձերբակալվել

Թուրքիայում վառելիքի մաքսանենգությամբ զբաղվող ադրբեջանցիներ են ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել են բենզատարների մի քանի վարորդներ, որոնք աշխատելիս են եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղու շինարարությունում և Ադրբեջանից մաքսանենգ ճանապարհով դիզելային վառելիք են փոխադրել Կարսի նահանգ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, մաքսանենգությունն իրականացվում էր Կարսի Արփաչայ ավանում’ ցեմենտ փոխադրող բեռնատարների վրա դիզելային վառելիք փոխադրելու համար գաղտնի բաքեր տեղադրելու միջոցով:

Ցեմենտատարները պատկանել են ադրբեջանական BAYCEL ընկերությանը, որը կապալառուական աշխատանքներ էր կատարում երկաթուղու շինարարությունում: Ընկերության ադրբեջանցի վարորդները, որոնք Ադրբեջանի և Վրաստանի սահմաններն անխոչընդոտ հատելու թույլտվություն ունեին, զբաղվել են մաքսանենգությամբ:

Մաքսանենգ ճանապարհով Կարս փոխադրված վառելիքը վերավաճառվել է տարբեր ընկերությունների և մասնավոր անձանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում