Ռեկտորի եղբորը կարող է սպանած լինել նրա սիրուհու ամուսինը. «Փաստինֆո»

Ռեկտորի եղբորը կարող է սպանած լինել նրա սիրուհու ամուսինը. «Փաստինֆո»

Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր սպանության գործով ձերբակալված անձ դեռ չկա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Մեր հարցին, թե հավաստի՞ են լուրերը, որ սպանության համար կասկածվողը ՊՆ ռազմական ոստիկանության Շիրակի մարզի աշխատակից է, դատախազը պատասխանեց. «Այս պահին մենք կասկածյալի դատավարական կարգավիճակ չենք տվել այդ անձին-, ապա հավելեց,- դա վարկածներից մեկն է»:

Նշենք, որ ըստ այդ վարկածի՝ Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբորը’ Հարություն Գրիգորյանին սպանել է նրա սիրուհու ամուսինը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանի դին հայտնաբերվել էր Գետք համայնքի տարածքում’ անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ։ Դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և 4 հրազենային վնասվածք’ որովայնի, թիկունքի և ձեռքի շրջանում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում