Իտալական Paul & Shark բրենդը հրաժարվել է Վանաձորի «Բազում» կարի արտադրամասի ծառայություններից. «Ժամանակ»

Իտալական Paul & Shark բրենդը հրաժարվել է Վանաձորի «Բազում» կարի արտադրամասի ծառայություններից. «Ժամանակ»

ՊԵԿ-ը և ԴԱՀԿ-ը կալանք են դրել Վանաձորում գործող «Բազում» կարի արտադրական ձեռնարկության հաշիվների վրա, ինչի հետևանքով, իտալական Paul & Shark ընկերության մեքենան 10 օր շարունակ մնացել է մաքսակետում, թեպետ «Բազում»-ը ժամանակին կատարել է պատվերը, բեռնել այն: Թույլ չեն տվել անգամ մաքսատուրքը վճարել, որպեսզի իտալական ընկերության բեռնատարը իր ապրանքով դուրս գա ՀՀ սահմաններից:

Ձեռնարկության գործադիր տնօրեն Յուրի Միքայելյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում վրդովված ասել է. «Խնդրեցի, ասացի՝ 1 ժամով բացեք, թող մեքենան դուրս գա, բայց ոնց պատին կխփես քարով՝ նույնն է, թե մեր այդ կառույցների հետ փորձես հարց լուծել: Դրա հետևանքով Paul & Shark-ը մեզանից հրաժարվեց, չնայած, որ շատ գոհ էր որակից, 1500 եվրո տուգանեց, որ 10 օր շարունակ մեքենան կանգնած է եղել մեր մաքսակետում, ամեն ինչ ավարտվեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում