Հրեաները Էրդողանից պահանջում են վերադարձնել մեդալը

Հրեաները Էրդողանից պահանջում են վերադարձնել մեդալը

ԱՄՆ-ի Հրեական կոնգրեսը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանից պահանջել է վերադարձնել պարգեւը, որն այդ կազմակերպությունը թուրք առաջնորդին հանձնել է 2004 թվականին’ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանում խաղաղությունն առաջ տանելու մեջ նրա ունեցած ներդրման համար: Ինչպես նշում է  NEWSruIsrael հրատարակությունը, հրեական կոնգրեսի նախագահ Ջեկ Ռոզենը հուլիսի 23-ին Էրդողանին բաց նամակ է գրել և Թուրքիայի վարչապետին մեղադրել հրեաների դեմ բռնություններ սադրելու մեջ: Ռոզենը Էրդողանին անվանել է «Իսրայելի դեմ ամենավատ տրամադրված առաջնորդն ամբողջ աշխարհում»:

Թուրքական «Միլիեթ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ Թուրքիայի ընդդիմությունն ավելի վաղ Էրդողանից պահանջել էր հետ վերադարձնել ԱՄՆ Հրեական կոնգրեսի մեդալը: Ընդդիմադիրները հայտարարել էին, որ Էրդողանը միայն խոսքով է դատապարտում Գազայում Իսրայելի գործողոթյունները, բայց պատրաստ չէ որևէ իրական միջոց ձեռնարկել:

«Հուլիսի 20-ին Էրդողանը հրաժարվել է վերադարձնել պարգևը’ հայտարարելով, որ այն ստացել է այլ պայմաններում, բայց այսօր ոչ մի դեպքում նման մեդալ չէր ընդունի», -հայտնում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում