Հակառակորդի դիվերսիոն հերթական հարձակումը. հայկական կողմն ունի 1 զոհ, երկու վիրավոր, ԼՂՀ -ում զոհված զինվորի ինքնությունը հայտնի է

Հակառակորդի դիվերսիոն հերթական հարձակումը. հայկական կողմն ունի 1 զոհ, երկու վիրավոր, ԼՂՀ -ում զոհված զինվորի ինքնությունը հայտնի է

Ադրբեջանական կայքերը վաղ առավոտյան շտապեցին նախապես պատրաստված տեքստով միահամուռ գրել, թե հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը «հայկական կողմը հետախուզադիվերսիոն հարձակման փորձ է կատարել Աղդամի և Գերանբոյի տարածքների ուղղությամբ»: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հայկական կողմը կորուստներ ունի, իրենք՝ ոչ:

Ավելի ուշ՝ razm.info-ի փոխանցմամբ՝ այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն Արցախում հետախուզադիվերսիոն հարձակում է կազմակերպել, սակայն հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել դիվերսիան: Ցավոք, հայկական կողմը դիվերսիան հետ մղելիս տվել է 1 զոհ, 2 վիրավոր:

Սրանից հետո ԼՂՀ-ի ՊԲ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց՝ հատնելով զոհվածի ինքնությունն ու որոշակի մանրամասներ.

«Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն»:

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում