Աբխազիայի նախագահի թեկնածուները պայմանագիր են կնքել

Աբխազիայի նախագահի թեկնածուները պայմանագիր են կնքել

Աբխազիայի նախագահի թեկնածուներ Ասլան Բժանիան, Լեոնիդ Ձապշբան, Միրաբ Կիշմարիան և Ռաուլ Խաջիմբան Հասարակական համաձայնության մասին պայմանագիր են ստորագրել:

Փաստաթուղթը պատրաստվել և ստորագրման համար առաջարկվել Է Աբխազիայի հանրային պալատին: Թեկնածուները հայտարարել են «ժողովրդի իրական կամարտահայտումն ապահովելու և երկրում ժողովրդավարությունն ու քաղաքական կայունությունն ամրապնդելու համար առավելագույն ջանքեր ներդնելու» իրենց պատրաստակամության մասին:

Նախագահի պաշտոնի թեկնածուների հետ միասին ընտրական շտաբների ակտիվիստները և ղեկավարները, լրագրողները և ընտրական գործընթացի մյուս ակտիվ մասնակիցները, ստորագրված Պայմանագրին համապատասխան, պարտավոր են «հնարավոր ամեն ինչ անել՝ թույլ չտալու ընտրական օրենսդրության որևԷ խախտում»: Նախագահի թեկնածուները միանգամայն անթույլատրելի են համարում «բարոյական նորմերի և մասնագիտական բարոյականության քամահրումն առաջիկա ընտրությունների ընթացքում»:

Աբխազիայում վաղաժամկետ նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 24-ին, ինչը կապված Է ընդդիմության պահանջով նախագահ Ալեքսանդր Անկվաբի պաշտոնաթողության հետ, որը հանրապետությունը գլխավորում Էր 2011 թվականից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում