Պուտինը ներողություն չխնդրեց Օբամայից. Քլինթոն

Պուտինը ներողություն չխնդրեց Օբամայից. Քլինթոն

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը տեղակացրել է, որ Բարաք Օբման այդպես էլ ներողություն չի ստացել Վլադիմիր Պուտինից, ով Մեծ 20-յակի գագաթաժողովի ժամանակ ուշացել էր 40 րոպե:

Խոսքը վերաբերում է 2012թ-ին Մեքսիկայում կայացած հավաքին: Նրա խոսքերով, Պուտինը ստիպել է Օբամային սպասել 40 րոպե: Նախկին պետքարտուղարի խոսքերով, Պուտինը հասկացնել է տվել, որ նա ձանձրանում է այդ բանակցությունների ժամանակ:

«Նա շատ դաժան մարդ է, շատ մեծ կարծիք ունի իր մասին, հաճախ իրեն այնպես է պահում, կարծես գործ չունի իր զրուցակցի հետ»,- Քլինթոնի խոսքերն է մեջբերում CNN-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում