Բաքվում Հեյդար Ալիեւի անվան զբոսայգին վերածվել է անօթեւանների հավաքատեղիի

Բաքվում Հեյդար Ալիեւի անվան զբոսայգին վերածվել է անօթեւանների հավաքատեղիի

Բաքվի Նիզամիի շրջանում’ 8-րդ կիլոմետր կոչված վայրում գտնվող Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անվան զբոսայգին վերածվել է անօթևանների հավաքատեղիի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով AzXeber լրատվական կայքը, ոստիկանության ուշադրությունից դուրս մնացած այգում, որն աղբանոց է հիշեցնում, գիշերում են մեծ թվով անօթեւաններ:

«Ամենուր ծառերի տակ «բոմժ»-եր են քնած: Ամեն օր նրանց թիվն աճում է: Զբոսայգին ամբողջությամբ դուրս է մնացել ուշադրությունից: Ով ում հետ ինչ խնդիր ունի’ գալիս են այստեղ հաշիվներ մաքրելու», – կայքին հայտնել է մի քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում