ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Facebook-ում Youtube-ի հոլովակ հիշեցնող, թուրքալեզու վիրուս է հայտնվել
26/07/2014 19:39
Նմանատիպ
Սամվել Մարտիրոսյանն իր Banman.am-ում գրել է.
Վարակված անձը իր ընկերներին թեգ ա անում նման մի գրառման մեջ
Սեղմելու դեպքում դուք հայտնվում եք կեղծ Youtube տեսանյութ պարունակող էջում։ Եթե սեղմեք տեսանյութին, ապա ձեզ առաջարկվում ա քաշել եւ տեղադրել մի .exe ֆայլ, որը հենց վիրուսն է․ ըստ Kaspersky որակավորման ՝ Trojan-Dropper.Win32.Dapato.efln
Վարակված մարդը սկսում է տարածել նամակներ ընկերներին ֊ թուրքերեն լեզվով
Վատը նա է, որ վիրուսը չի բռնվում մի շարք հակավիրուսների կողմից։ Վտանգի տակ են հետեւյալ ծրագրեր ունեցողները․ Microsoft Essentials, Comodo, ESET-NOD32. Panda, Symantec եւ մի շարք այլ, քիչ հայտնի ծրագրեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում