Air France-ի ինքնաթիռն անհաջող վայրէջք է կատարել Երևանում. Օդանավում խուճապ ու գոռոց է եղել. Fnews.am

Air France-ի ինքնաթիռն անհաջող վայրէջք է կատարել Երևանում. Օդանավում խուճապ ու գոռոց է եղել. Fnews.am

Fnews.am-ը գրել է.

Փարիզից Երևան ուղևորվող Air France ավիաընկերության ինքնաթիռը քիչ առաջ անհաջող վայրէջք է կատարել Երևանում: Այն ժամանել է նախատեսվածից 1 ժամ ուշացումով և միայն երկրորդ փորձից հետո է կարողացել վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում:

«Интерфакс»-ի հետ զրույցում, ինքնաթիռի ուղևորներից մեկը պատմել է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը կտրուկ թեքվել է դեպի ձախ, դիպչել է թռիչքուղուն ու չի կարողացել պահպանել հավասարակշռությունը:

«Ինքնաթիռը ուժգին թափ տվեց, գրեթե դիպչում էր թռիչքուղուն, սակայն նորից արագություն վերցրեց և օդ բարձրացավ ̀ 40 րոպե մնալով օդում: Օդանավում խուճապ սկսվեց, մարդիկ գոռում էին, բազմաթիվ երեխաներ կային: 

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում