Չինարիում հակառակորդի կրակից կոտրվել է Կարմիր խաչի մեքենայի կողային հայելին

Չինարիում հակառակորդի կրակից կոտրվել է Կարմիր խաչի մեքենայի կողային հայելին

Aysor.am-ը գրել է.

Այսօր առավոտյան ստացածս առաջին զանգը սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանից էր:

«Հո շատ շուտ չեմ զանգե՞լ: Թե չէ մեր ցերեկն ու գիշերն արդեն խառնվել են»,- ասաց գյուղապետը’ բացատրելով, որ մի քիչ առաջ է գյուղի արտերից տուն մտել:

«Ամբողջ գիշերն արտն էինք հնձում: Հիմա ուրիշ հնար չկա’ հենց այնտեղ ցերեկով մի բան ես անում’ կրակում են»,- ասաց Չինարիի գյուղապետը:

Հակառակորդի վերջին ակտիվացումները Տավուշի ուղղությամբ շատերն են պայմանավորում հենց բերքահավաքի շրջանով: Ինչպես բազմիցս նշել են տեղի գյուղապետերը, «թուրքի ուզածը մի բան է, որ ժողովուրդն իր բերքը չհավաքի ու այստեղ ապրելու հնարավորթյուն չունենա»:
«Բայց մենք միշտ էլ լուծումը գտել ենք: Գիշերն ենք գործ արել, այս տարի էլ որոշեցինք, որ դիմենք Կարմիր խաչին, թող գան, կողքներս կանգնեն ու կոմբայնով մեր գործն անենք»,- ասաց Սամվել Սաղոյանը’ շարունակելով.

«Երեկ չէ առաջին օրը’ հուլիսի 26-ին, Կարմիր խաչի ներկայացուցիչները գյուղում էին: Հարևան Մովսես գյուղից վերցրեցինք համայնքին նոր հատկացված կոմբայնը, որ արտում իրենց ներկայությամբ աշխատենք ու սկսվեց: Բացահայտ հենց Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ էլ կրակեցին: Դե մարդիկ էլ արագ հավաքվեցին ու հեռացան գյուղից: Ինչ-որ բաներ գրեցին իրենց մոտ, արձանագրեցին ու գնացին: Պատկերացրեք, որ հեռանալիս Կարմիր խաչի մեքենայի հետևից էլ են կրակել»,- ասաց Սամվել Սաղոյանը’ մանրամասնելով.
«Կրակոցներից իրենց ավտոյի կողային հայելին ա կոտրվել ու որ մի դրոշակ ունեն է վրան’ այ դա ծակվեց»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում