Մարտակերտում մեկնարկել է ՊԲ զինծառայողների համար բնակելի նոր թաղամասի շինարարությունը

Մարտակերտում մեկնարկել է  ՊԲ զինծառայողների համար բնակելի նոր թաղամասի շինարարությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Հայկ Մաղաքելյանին այդ կարեւոր ծրագիրը ֆինանսավորելու համար՝ ընդգծելով, որ դա Հայրենիք-Սփյուռք կապերի լավագույն դրսեւորումներից է եւ կնպաստի Արցախի պաշտպանունակության ամրապնդման ու մեր բնակչության կենսապայմանների բարելավման գործին։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում