Խադարկովսկին շահել է Ռուսաստանի դեմ դատը

Խադարկովսկին շահել է Ռուսաստանի դեմ դատը

Հաագայի միջազգային դատարանը Յուկոս ընկերությանը տուժող է ճանաչել դատական գործընթացում, որը ձգվել էր ավելի քան տաս տարի: Այս մասին տեղեկացնում է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Հրատարակության տվյալներով, որոշումը հայտնի կդառնա հուլիսի 28-ին: Բողոքարկման համար Ռուսաստանը տաս օր ունի: Կասկած չկա, որ Ռուսաստանը կօգտվի այդ հնարավորությունից:

Ինչպես տեղեկացնում է թերթը, Ռւոսաստանը մեղավոր է ճանաչվել Էներգետիկ խարտիան խախտելու մեջ:

Ռուսական կողմը պնդում է, որ Էներգետիկ խարտիան չի կարող կիրառվել, քանի որ այն կնքվել է նախկին վարչապետ Չեռնոմիրդի կողմից, սակայն չի վավերացվել Պետական դումայի կողմից:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է , որ Յուկոսի գործով դատավարությունը դեռևս չի ավարտվել, քանի որ Ռուսաստանը նախատեսում է բողոքարկել վճիռը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում