Կտրուկ վատացել է Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը

Կտրուկ վատացել է Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը

Asrtsakh today լրատվական կենտրոնը հայտնում է, որ հուլիսի 26-ին կտրուկ վատացել է հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Այդ մասին աղբյուրին տեղեկացրել է Լևոն Հայրապետյանի ընկեր Արամայիս Օգանյանը՝ տեղեկություններ ստանալով «Матросская тишина»-ի մեկուսարանի աշխատակցից:

«Լևոնը հոգեբանորեն ճնշված վիճակում է, եւ դա բացասական է անդրադառնում նրա ինքնագոյացության վրա»,- հայտնել է Օգանյանը՝ ավելացնելով, որ ընկերը տառապում է մի քանի հիվանդություններով, այդ թվում՝ քաղցկեղով: Բացի այդ վերջերս էր նաև գլխուղեղի կաթված էր տարել, և եթե բժիշկների հսկողության տակ չլինի, չի դիմանա ստեղծված իրավիճակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում