ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը խախտելու մեջ
29/07/2014 11:15
![ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը խախտելու մեջ](https://times.am/v3/wp-content/uploads/2014/07/44672.png)
Նմանատիպ
ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին 1987 թվականի պայմանագիրը խախտելու մեջ:
Վաշինգտոնը հայտարարել է, որ ցամաքային բազավորման թեւավոր հրթիռի մշակումն ու փորձարկումը համաձայնագրի լուրջ խախտում է, ինչպես նաեւ սպառնում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բարաք Օբամայի վարչակազմում նշել են, որ այդ մասին ծանուցել են ռուսական կողմին եւ պատրաստ են երկկողմ բանակցություններ սկսել:
Եթե Մոսկվան չվերադառնա պայմանագրի կատարմանը, Միացյալ Նահանգները մտադիր է դաշնակիցների հետ կոնսուլտացիաներ անցկացնել այդ հարցի շուրջ, հավելել են Սպիտակ տանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում