Էրդողանը վերադարձրել է հրեական պարգևը
Նմանատիպ
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը պատասխանել է ԱՄՆ-ի հրեական կոնգրեսի ղեկավար Չակ Ռոսենին, ով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էր վերադարձնել կոնգրեսի կողմից նրան հանձնված «Խիզախության համար» մեդալը:
«Մենք հաճույքով կվերադարձնենք 2004 թ. ձեր հանձնած պարգևը», -ասվում է պատասխանում:
Կոնգրեսի կողմից պարգևը հետ վերադարձնելու պահանջի պատճառը Գազայի վրա հարձակումների համար Իսրայելին ուղղված Էրդողանի քննադատությունն ու դրա հետ կապված խիստ արտահայտություններն են:
Կոնգրեսը հայտարարել էր, որ Իսրայելի հետ կապված Էրդողանի արտահայտությունների համար աշխարհում նա ճանաչվում է որպես հրեաներին ատող անձ և դրա համար էլ պետք է պարգևը վերադարձնի:
2004 թվականին Ամերիկայի հրեական կոնգրեսի պարգևը Էրդողանին տրվելու պատճառը վերջինիս կողմից Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղության կայունացմանն ուղղված ջանքերն ու Թուրքիայում հրեաների պաշտպանությունն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում