ԱՄՆ-ն դադարեցնում է վիզաների տրամադրումը
30/07/2014 14:20
Նմանատիպ
Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է վիզաների տրամադրումը ամբողջ աշխարհում: Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպնատան տարածած հաղորդագրությանը:
«Այս պահին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խորհրդատվական հարցերով բյուրոն տեղեկացնում է, որ առկա են անձնագրա-վիզային հարցերի հետ հապված տեխնիկական խնդիրներ, որոնք էլ խոչընդոտում են աշխարհում ամերիկյան վիզաների տրամադրմանը: Այդ խնդիրը գլոբալ է և կապ չունի որևէ կոնկրետ երկրի հետ», — նշվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում