Թբիլիսիի նավթամբարում տեղի ունեցած հրդեհը դարձել է հսկայական կորուստների պատճառ
![Թբիլիսիի նավթամբարում տեղի ունեցած հրդեհը դարձել է հսկայական կորուստների պատճառ](https://times.am/v3/wp-content/uploads/2014/07/44724.png)
Նմանատիպ
Թբիլիսիում Gulf ընկերության նավթաբազայում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով այրվել Է մինչեւ 40 նավթամբար եւ պայթել 12 ավտոմեքենա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը, հայտարարել Է հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն: Նրա խոսքով՝ Թբիլիսիի Գլդանիի շրջանը խուսափել Է աղետից, քանի որ եթե նավթամբարները պայթեին, դրանք կընդգրկ եին շրջանի ամբողջ տարածքը:
«Աղետը կարող Էր ավելի ընդգրկուն լինել: Փրկարարական խմբերից մեկը կարողացել Է կասեցնել նավթամբարի պայթյունը: Սպառնալիք կար, որ կրակը կտարածվի նաեւ այլ ավտոմեքենաների վրա: Պայթյունից 5 րոպե անց ժամանել Է հրշեջ ծառայության առաջին ավտոմեքենան: 40 րոպե հետո հրդեհը տեղափակվել Է»,- հայտարարել Է Գիորգաձեն:
Նա նշել Է, որ ինքն առայժմ տեղեկատվություն չունի պայթյունի պատճառների մասին: Նրա խոսքով՝ արդեն հետաքննություն Է տարվում:
Հրդեհի հետեւանքով նավթաբազայում թեթեւակի տուժել Է մեկ մարդ: Բժիշկները նրան օգնություն են ցույց տվել տեղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում