Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար է հայտարարվել
Նմանատիպ
ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Իսրայելի և Պաղեստինյան կազմակերպությունների միջև 72 ժամով զինադադար է հայտարարվել: Չնայած զինադադարի մասին հայտարարություններին’ արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են երկու կողմերի ռմբակոծությունների և եղած վիրավորների մասին:
11 անդամներից բաղկացած պաղեստինյան պատվիրակությունը օգոստոսի 1-ին Ազամ ալ Ահմադի գլխավորությամբ մեկնել է Կահիրե: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում ընդգրկվել են պաղեստինյան տարբեր կուսակցությունների, կազակերպությունների ներկայացուցիչներ: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաստատել է, որ շուտով կմեկնարկեն բանակցությունները Գազայի վերաբերյալ: Չնայած լուրեր են շրջում, որ Իսրայելի ներկայացուցիչները չեն պատրաստվում ՀԱՄԱՍ-ի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ավելի վաղ Եգիպտոսը Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչներին հրավիրել էր Կահիրե՝ քննարկելու տեղի ունեցող իրադարձությունները:
ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողությունները սկսվել են ս. թ. հուլիսի 8-ին: Ռմբակոծությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը մոտենում է 1400-ի: Նրանց թվում 300-ից ավելին երեխաներ են: Իսկ վիրավորների թիվը գերազանցել է 7700-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում