ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի զինուժի կորուստների թիվը հասել է 9-ի

Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ /նախկին 5-ի փոխարեն/ և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ’ 3 զոհ /նախկին 2-ի փոխարեն/ և 4 վիրավոր:

Հիշեցնենք, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:

Միջադեպի հետ կապված մանրամասները շարունակվում են ճշտվել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում