Քեմերոնը կոչ է անում ՆԱՏՕ-ին պատրաստվել Ռուսաստանի հետ դիմակայությանը
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել ՆԱՏՕ-ին վերանայել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, որպեսզի պատրաստ լինի իր անդամներին ավելի լավ պաշտպանել Ռուսաստանի կողմից եկող ռազմական վտանգից:
Մեկ աÙսից Ուելսում կկայանի ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը և Քեմերոնը հայտարարրել է, որ պատրաստվում է օգտագործել այդ իրադարձությունը, որպեսզի դաշինքին հրահրի Ռուսաստանի հետ երկարաժամկետ հարաբերությունների վերանայմանը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Բրիտանական վարչապետի խոսքերով, դա կապված է այն հանգամանքի հետ, որ Մոսկվան դիտարկում է Հյուսիս-ատլանտյան դաշիքը’ որպես հակառակորդ:
Քեմերոնն առաջարկում է ստեղծել ռազմական զորավարժությունների նոր ծրագրեր, ստեղծել նոր ենթակառուցվածքներ, պատրաստել ռազմական տեխնիկան, ինչպես նաև ավելացնել ուժերի քանակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում