Պետդեպը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության մեծացմամբ

Պետդեպը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության մեծացմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության մեծացմամբ, որը հուլիսի 31-ին հանգեցրել է մարդկային զգալի կորուստների և հայտարարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի անթույլատրելիության մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆը: «Հատնում ենք մեր ցավակցությունը զոհերի և վիրավորների հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել նվազեցնելու լարվածությունն ու հարգել հրադադարի ռեժիմը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Վրեժխնդրությունն ու հետագա լարումներն ավելի կբարդացնեն խաղաղ լուծմանը հասնելու գործընթացը:

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին’ հանդիպելու առաջին իսկ հնարավորության դեպքում, շարունակելու երկխոսությունը կարեւորագույն հարցերի շուրջ: Մենք նաև կոչ են անում կողմերին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը’ բանակցություններ սկսել, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ամբողջացմանը: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբում մասնակցությանը ևպատրաստ ենք աջակցել տեւական լուծման հասնելու գործին»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում