Ուկրաինայում ադրբեջանցի գործարարներ են անհետացել
02/08/2014 19:51
Նմանատիպ
Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Կրասնոդոն քաղաքում ադրբեջանական սփյուռքի երկու ներկայացուցիչ է անհայտ կորել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Խոսքը գործարարներ Ջահանգիր Ալիևի և Իքրամ Ադիլովի մասին է:
Ադիլովի եղբայրը լրատվամիջոցին հայտնել է, որ հուլիսի 30-ին երկու գործարարներն աշխատանքի բերումով գնացել են Ռուսաստանին սահմանակից Կրասնոդոն քաղաք: Այդ օրը Կրասնոդոնը ենթարկվել է անջատողականների հարձակմանը: Գործարարների հետ կապվելու հարազատների փորձերն ապարդյուն են անցել: Նրանց հեռախոսներն անջատված են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում