Էրդողանը կհեռանա քաղաքականությունից, եթե չհաղթի ընտրություններում

Էրդողանը կհեռանա քաղաքականությունից, եթե չհաղթի ընտրություններում

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե պարտություն կրի նախագահակն ընտրությունների ժամանակ: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Ամուրլահ Իշլերը: Այս մասին տեղեկացնում է TRT Haber-ը:

Նրա խոսքերով, Էրդողանի կողմից երկրում անցկացրած ռեֆորմները, հանդիսանում են վառ վկայություն, որ Թուրքիան պաշտպանում է նրա թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ:

Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի տասին: Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել 51տոկոսից ավել ձայներ, ապա օգոստոսի 24-ին կկայանա երկրորդ փուլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում