Ֆրանսիան ևս միացել խաղաղության կոչերին

Ֆրանսիան ևս միացել խաղաղության կոչերին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս անմասն չի մնացել հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության վերաբերյալ հայտարարություն անելուց: Օգոստոսի չորսին տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում