Երեկ ԼՂՀ վարչապետը գիշերել է դիրքերում, այսօր ևս պատրաստվում է
04/08/2014 18:06
Նմանատիպ
Օգոստոսի 3-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ մեկնել է դիրքեր և գիշերել այնտեղ: Նա շրջել է մի քանի տասնյակ հենակետերով՝ զրուցելով դիրքապահ զինվորականների և կամավորների հետ:
Ա. Հարությունյանի համոզմամբ՝ բոլորի մոտ ոգին մարտական է, և նրանք կուռ միասնականությամբ ամուր կանգնած են Արցախի պաշտպանության դիրքերում:
Այսօր ևս նախատեսվում է վարչապետի այց և գիշերակաց առաջնագծում՝ այս անգամ այլ ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում