Անջեյ Կասպշիկ. Ես եւ իմ թիմը կշարունակենք դիտարկումների մեր գործողությունները

Անջեյ Կասպշիկ. Ես եւ իմ թիմը կշարունակենք դիտարկումների մեր գործողությունները

Մի քանի միջադեպերի վերաբերյալ վերջին հաորդագրությունները անհանգստության լուրջ առիթ են: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, այս մասին հաղորդվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հայտարարության մեջ:

«Յուրաքանչյուր դժբախտ դեպք ընտանիքների եւ այլ ներգրավված անձանց համար ողբերգությունն է, ԵԱՀԿ գործող նախագահ եւ Մինսկի խմբի համանախագահները օգոստոսի 2-ի իրենց հայտարարություններում դիտարկել են այդ հարցը», – հայտարարել է Կասպշիկը:

Հայտարարության մեջ նշվում է, որ, մանդատին համապատասխան, դեսպանը կշարունակի սերտ փոխգործակցությունը կողմերի հետ ամենաբարձր մակարդակում՝ իրավիճակի կարգավորման գործում աջակցելու նպատակով: «Ես եւ իմ թիմը կշարունակենք մեր դիտարկումները, որոնք կազմակերպվել են կողմերի համագործակցությամբ եւ վերջին անգամ օգոստոսի 1-ին են անցկացվել: Յուրաքանչյուր դիտարկման ժամանակ իմ թիմը մոտենում է հայ-ադրբեջանական շփման գծին եւ համապատասխան կողմերից տեղեկություններ ստանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, սակայն իրավիճակի դիտարկումն անցկացվում է միայն մեկ որոշակի տեղում: Մենք նաեւ տեղական հրամանատարներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ լարվածության թուլացման հարցերի լուծման հնարավորություններ ենք առաջարկում», – հայտարարել է դեսպանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում