ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել վերջին օրերին հայ-ադրբեջանական և արցապա-ադրբեջանական սահմանին տիրող դրության վերաբերյալ:  Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այլ միջազգային գործընկերների կողմից արտահայտված խորը անհանգստությունը՝ կապված շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ ավելացման հետ: Այս ամենը վերջին օրերին դարձել է բազում զոհերի պատճառ:Նա կոչ է անում բոլոր կողմերին հարգել հրադադարի պահպանման ռեժիմը, զերծ մնալ հետագա բռնություններից և շուտափույթ զվաղվել կոնֆլիկտի ապաէսկալացիայով և շարունակել երկխոսույթւոնը՝ հասնելու խնդրի խաղաղ, քաղաքակն ճանապարհով կարգավորմանը:

Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Լեռնայի Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծման ուղղված բոլոր կողմերի ջանքերին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում