Մեծ Բրիտանիան ևս հայտնում է իր անհանգստությունը
05/08/2014 13:02
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարությւոն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով դրության սրման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մեծաքանակ զոհերի և ծանր տեխնիկայի մասին տեղեկատվությունը խոսում է այն մասին, որ սա հրադադարի ռեժիմի խախտման ամենամասշտաբային փորձն է վերջին 20 տարիների ընթացքում: Մեծ Բրիտանիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանին անհապաղ միջոցառումներ ձեռնարկել հրադադարի պահպանման ռեժիմի հետ կապված»:
Հայտարարության մեջ Մեծ Բրիտանիան ցավակցություն է հայտնում երկու կողմերի զոհերի կապակցությամբ և կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանին Մինսկի խմբի համանախագահների հետ միասին աշխատել՝ հասնելու կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում