Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է իրենց դիրքերի առաջխաղացման մասին լուրը

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է իրենց դիրքերի առաջխաղացման մասին լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է որոշ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած սուտ տեղեկությունն այն մասին, թե ադրբեջանական ուժերն առաջընթաց են գրանցել Ակն-ի և Ֆիզուլիի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգյախլն, ի պատասխան Haqqin.az-ի հարցմանը, նշել  է, որ կոնֆիկտային գոտում ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին տեղեկությունները տեղադրվում են գերատեսչության  պաշտոնականկայքում:

«Ցանկացած այլ տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում»,-ասել է Վագըֆ Դյարգյախլըն:

Haqqin.az-ը, հղում կատարելով ՊՆ-ին մոտ կանգնած  իր աղբյուրներին հայտնում  է ադրբեջանական զորքի առաջխաղացման մասին ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում