Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել օգոստոսի 4-ին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և ազգայնական կուսկացության անդամների միջև: Ծեծկռտուքի պատճառը դարձել է ԻԼԻՊ-ի վերաբերյալ քննարկումները:

«Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներից Ալի Ուզունրմաքը պնդել է, թե իշխող կուսակցության պատգամավորները ուրիշների փոխարեն են քվեարկում, որից հետո խորհրդարանում վիճաբանությունէ սկսվել, որն էլ վերաճել է ծեծկռտուքի:

Ծեծկռուքի հետևանքով վնասվածքներ են ստացել, թե՛ իշխող կուսակցության, թե՛ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները։ Այս մասին տեղեկացնում է Hurriyet daily news-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում