Աբխազիայի բնակչության 80 տոկոսը ձգտում է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության

Աբխազիայի բնակչության 80 տոկոսը ձգտում է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության

Աբխազիայի բնակչության 75 տոկոսը գտնում է, որ պետք է Ռուսաստանի հետ ավելի ամրապնդել համագործակցությունը, երկիրը պետք է ավելի բաց լինի ռուսական բիզնեսի համար պետք է զարգացնել զբոսաշրջությունը: Այս մասին վկայում են երկրում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Հարցերի շարքում եղել է նաև, թե ինչպես են նրանք վերաբերում ընտրություններին: Հարցվածների 80 տոկոսը կարծում է, որ ընտրությունները արդար կանցնեն: Ընտրողների 70 տոկոսն արդեն կողմոնորշվել են, թե ում օգտին են քվեարկելու: Հարցումների արդյունքում առաջատարը Ազգային ժողովի պատգամավոր Ռաուլ Հաջիբան է, Ազգային անվտանգության հարցերով ղեկավար Ասլան Բժանյան է, երրորդը՝ Աբխազիայի պաշտպանության նախարար Լեոնիդ Ձապշիբան է:

Դա այն դեպքում, երբ հարցվածների 60 տոկոսը դժգոհ է հանրապետությունում տիրող իրավիճակից: Հարցումներն անց են կացվել 2014թ-ի օգոստոսին: Հարցմանը մասնակցել է 1200 մարդ՝ Աբխազիայի բոլոր շրջաններից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում