Վարչապետը փորձում է ուղղել իր սխալը

Վարչապետը փորձում է ուղղել իր սխալը

Արթուր Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վարչապետը փորձում է ուղղել իր սխալը….

Հայաստանի կառավարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է օգնություն ցուցաբերել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում օգոստոսի 6-ին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ կառավարությունը բարձր է գնահատում բարերարի ջանքերը Արցախի զարգացման գործում: «Մենք գնահատում ենք Լևոն Հայրապետյանի բարեգործությունը և այն, որ նա մշտապես օգնել է Արցախին: Թեև մեր լիազորությունների շրջանակն այս պարագայում մեծ չէ, սակայն մենք փորձում ենք օգնել նրան: Դա մեր պարտականությունն է»,- հայտնեց վարչապետը:

Խոսելով այս հարցի առնչությամբ նախկինում կոշտ արտահայտվելու մասին’ Աբրահմայանն ասաց, թե իր կոշտ պատասխանը պայմանավորված էր նրանով, որ հարցը հնչեցնող լրագրողը մեղադրական տոնով էր արտահայտվել իր հասցեին: «Իմ կոշտ պատասխանն ուղղված էր լրագրողին, ոչ թե Լևոնին»,- պարզաբանեց Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում