Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է հայկական ավիացիային

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է  հայկական ավիացիային

Այսօր Արցախի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝նշելով, որ
մեր զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում սահմանագոտու երկարությամբ: Թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ:

Ի պատասխան Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել,որում մասնավորապես նշվում է, որ Արցախի տարածքում ցանկացած թռիչք Ադրբեջանը կորակի իր օդային սահմանի խախտոմ, որի դեպքում ակնթարթորեն կոչնչացվեն հակառակորդի ռազմական ավիացիան և հակաօդային պաշտպանության համակարգը:

Նշենք, որ հայտարարության մեջ ժխտվում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը:Այս մասին տեղեկացնում է  Haqqin.az-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում