Սուխումիում տեղաատարափը մեծ վնաս է հասցրել

Սուխումիում տեղաատարափը մեծ վնաս է հասցրել

Ամբողջ անցած գիշեր չդադարած հորդ անձրեւը հեղեղման է հանգեցրել Աբխազիայի մայրաքաղաքում, տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքի որոշ շրջաններում, այդ թվում կենտրոնում ջրով են լցվել մասնավոր տների առաջին հարկերը: Քամին տապալել Է շատ ծառեր: Էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով Սուխումում կազմալուծվել Է տրոլեյբուսների երթեւեկությունը: Աբխազիայի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ մնացել են առանց լույսի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում