Մինսկի խմբի համանախագահները չեն մասնակցի Սարգսյան-Ալիև հանդիպմանը

Մինսկի խմբի համանախագահները չեն մասնակցի Սարգսյան-Ալիև հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Էնդրյուն մասնակցույթյուն չեն ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Այս մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-9-ին նշանակված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, Նախագահներն առանձին հանդիպում կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնինի հետ: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Վիեննայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում