Քաշաթաղցի սիրիահայերը կմեկնեն սահման` զորակցելու հայ դիրքապահներին
07/08/2014 12:33
Նմանատիպ
Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշված ժամեր հետո Քաշաթաղի շրջանից կամավորների 2-րդ խումբը կմեկնի հայ – ադրբեջանական սահման՝ զորակցելու մեր դիրքապահներին: Ինչպես նախորդ խմբում, այս խմբում նույնպես, կան հարուստ մարտական կենսագրություն ունեցող ազատամարտիկ-վետերաններ: Երկրորդ խմբի հետ մեր հայրենիքի սահման կմեկնեն նաև քաշաթաղցի սիրիահայեր՝ Ժիրայրը, Վարդանը, Հրաչը, Մհերը…»
Հիշեցնենք, որ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտուշ Մխիթարյանի գլխավորությամբ կամավորների առաջին խումբը դիրքեր է մեկնել օգոստոսի 3-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում