Պուտինի ստորագրմանը կներկայացվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը

Պուտինի ստորագրմանը կներկայացվի  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Ինչպես  տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցն ընդգրկված է Ռուսաստանի կառավարության օգոստոսի 7-ի նիստի օրակարգում:

«Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության’ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- նշվում է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում