Գերեվարվածը Չինարիի բնակիչ է, ով «խմելու հետ սեր ունի»

Գերեվարվածը Չինարիի բնակիչ է, ով  «խմելու հետ սեր ունի»

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին  տարածել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում հայի են բռնել: Այս մասին տեղեկացրել էր Haqqin.az կայքը’ հղում կատարելով տարածաշրջանային TTV-ին:

Ըստ ադրբեջանական աղբյուրի, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի և հանձնել  համապատասխան մարմիններին:

Ավելի ուշ Times.amին պարզ դարձավ, որ բռնվածը կամ գերեվարվածը Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանն է, ով  գյուղացիների բնութագրմամբ՝ արբեցող էր, ուներ անհավասարակշիռ վարքագիծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում