Սահմանային լարվածության հարցում Թուրքիայի նախաձեռնությունը չեմ տեսնում. Շաքարյան

Սահմանային լարվածության հարցում Թուրքիայի նախաձեռնությունը չեմ տեսնում. Շաքարյան

Թուրքագետ Արտակ Շաքարյանը սահմանային լարվածության մեջ Թուրքիայի նախաձեռնությունը չի տեսնում՝ նկատելով, որ իհարկե, Թուրքիան շարունակում է կողմնակալություն պահպանել հայ-ադրբեջանական հարաբերություններում:

«Ադրբեջանցիները մեծ հույսեր են կապում Թուրքիայից եկող «կամավորական» ջոկատների հետ: Բնականաբար, նման զարգացումների դեպքում Թուրքիան չի հապաղի միջամտել»,-շեշտեց նա: 

Անդրադառնալով  ադրբեջանա-թուրքական դաշինքի ստեղծման հնարավորությանը, Արտակ Շաքարյանը նկատեց, թե Թուրքիան մինչև հիմա սևրոֆոբիայից (վախ Սևրի պայմանագրից) չի  ձերբազատվել: Ըստ նրա՝ Թուրքիան գիտի, որ եթե Ադրբեջանը ձախողվի կամ մի բա այն չանի խնդիր է ունենալու ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, ՀԱՊԿ-ի հետ՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ նաև:

«Թուրքիան շատ զգուշավոր է Ռուսաստանի հետ հարաբերություններում և գիտի, որ անգամ  ՆԱՏՕ-ին չի փրկի իրեն ռուս-թուրքական առճակատումից: Եվ հետո՝  Թուրքիան լավ է հասկանում, որ Ադրբեջանը «սիրախաղի» մեջ է Ռուսաստանի հետ»,-ամփոփեց Շաքարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում