Արսեն Սապարով. «Ադրբեջանը չէր սպասում Հայաստանի նման հակահարվածին». «168»

Արսեն Սապարով. «Ադրբեջանը չէր սպասում Հայաստանի նման հակահարվածին». «168»

168.am-ը գրել է.

Միչիգանի համալսարանի դասախոս, քաղաքագետ, «Կովկասում բախումներից դեպի ինքնավարություն. ԽՍՀՄ-ն ու Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Լեռնային Ղարաբաղի կերտումը» (2014 թ.) գրքի հեղինակ, հայազգի պատմաբան Արսեն Սապարովը 168.am-ի խնդրանքով մեկնաբանեց սահմանային վերջին դեպքերը.

– Սահմանային իրադրության սրումը և գործողությունների բնույթը թույլ են տալիս ասելու, որ դրանք ընդամենը տեղային բնույթ կրող գործողություններ էին և հրահրված չէին դրսի որևէ ուժի կողմից: Այն, ինչ տեղի ունեցավ, ընդամենը Ադրբեջանի ռազմական ղեկավարության որոշումն էր: Ընդ որում, պետք է նկատել, որ իրավիճակը շփման գխում լարված է եղել ամբողջ ամառ: Իսկ սրացումը պայմանավորված էր Հայաստանի կողմից համապատասխան հակահարվածով: Ադրբեջանը չէր սպասում Հայաստանի նման հակահարվածին. հայկական կողմի պատասխանը շոկային ազդեցություն ունեցավ ադրբեջանական հասարակության և քաղաքական ու ռազմական էլիտայի վրա: Վերջիններս այնպիսի կորուստների, ինչպիսին ունեցան’ չէին սպասում, իսկ հասարակությունը ղեկավարությունից պահանջում էր համապատասխան գործողություններ, մինչև իսկ պատերազմի վերսկսում:

Եթե պատերազմական գործողությունների վերսկսումը ադրբեջանական ղեկավարության պլանների մեջ մտներ, ապա անմիջապես կյանքի կկոչվեր: Սակայն ադրբեջանական ղեկավարության դրսևորած վարքագիծը խոսում է այն մասին, որ նրանք փորձում են խուսափել լայնամասշտաբ պատերազմական գործողություններից, միաժամանակ փորձում են բավարարել հասարակության պահանջը՝ հայտարարելով հայկական կողմի «կրած» մեծաթիվ կորուստների մասին:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում