Մերձավոր Արևելքի եզդիները նորօրյա ցեղասպանության զոհ են դառնում

Մերձավոր Արևելքի եզդիները նորօրյա ցեղասպանության զոհ են դառնում

Եզդիների համայնքի ներկայացուցիչ Թենգիզ Ուզոյանը բաց նամակ է հղել, որտեղ ներկայացնում է այս օրերին Մերձավոր Արևելքում եզդիների նկատմամբ կատարվող դաժանությունները.

«Եվս մեկ անգամ ուզում եմ տեղեկացնել և բոլորի ուշադրությունը հրավիրել Իրաքյան Քուրդիստանում բնակվող՝ լինել և չլինելու,սովի և ծառավի մատնված,ասիմիլացիայի խնդրի առջև կանգնած,ծայրահեղ իսլամիստների կողմից հետապնդվող և համամարդկության ուշադրությանը արժանի եզդիներին: Պայթեցվել են պատմական նշանակություն ունեցող կառույցներ,հողին են հավասարեցնում տները,թալանում,սպանում,առևանգում և բռնաբարում են եզդի կանանց և աղջիկներին… Առևանգվածների թիվը անցնում է 500-ը:

Փախստական են դարձել մոտ 300.000 եզդի: Ըստ ոչ պաշտոնական տվյալների եզդիները 10.000-ից ավել զոհ են տվել. «Իրաքում՝ պատմական Շանգալի տարածքում եզդիների վիճակը գնալով վատանում է: Եզդիներին ստիպում են կրոնափոխ լինել, իսկ այն եզդիները, որոնք դավանափոխ չեն լինում, նրանց ուղղակի սպանում են՝ սպանվածների թիվը հասնում է մի քանի հազարի, եզդիները ստիպված լքում են իրենց պապենական տարածքները,իսկ այն եզդիները ովքեր ծվարել են Շանգալի լեռներում մահանում են ջրի և հացի պակասից՝մահացածների թիվը անցնում է հարյուրը,հիմնականում ծերեր և մանուկներ :

Ես իմ ազգի անունից կոչ եմ անում Հայաստանին ճանաչել եզդիների ցեղասպանությունը:Այդ կապակցությամբ եզդիական համայնքն ուղերձ պետք է հղի աշխարհի դիվանագետներին՝ պահանջելով դատապարտել ինչպես հայ և ասորի բարեկամ ժողովուրդների,այնպես էլ եզդի ժողովրդի ցեղասպանությունները»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում