Ադրբեջանական կայքի հրապարակած լուսանկարում իրականում թայլանդացի զինվորներ են
Նմանատիպ
Ադրբեջանական vesti.az կայքի հրապարակած լուսանկարում, որում իբրև պատկերված էին զոհված հայ զինծառայողներ, իրականում թայլանդացի զինվորականների 2007թ-ի լուսանկար է:
Ադրբեջանական կայքէջը լուսանկարների վրա տեղադրել էր հղում Կրասնոդարում գործող հայկական Երկրամաս պարբերականի վրա:
Ռուսաստանում գործող «Երկրամաս» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Տավադյանն իր հերթին «Արմենպրես»-ի հետ զրույցում նույնպես կտրականապես հերքում է լուսանկարի տարածումը: «Երկրամաս»-ի կայքը մի քանի օր չի գործում, քանի որ ենթարկվել է հաքերային հարձակման: Մենք որևէ լուսանկար չենք հրապարակել»,- ասաց Տավադյանը:
Ադրբեջանական vesti.az էլեկտրոնային կայքում օգոստոսի 7-ին հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է: «ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը»,-ընդգծվել է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում