Ռուսաստանում սրճարաններում Wi-Fi-ից կկարողանան օգտվել անձնագրի տրամադրման դեպքում

Ռուսաստանում սրճարաններում Wi-Fi-ից կկարողանան օգտվել անձնագրի տրամադրման դեպքում

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի, հասարակական վայրերում Wi-Fi-ից օգտվելու համար հարկ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Համաձայն ընդունված փաստաթղթի, այսուհետև կապի օպերատորները պարտավոր են ճշտել օգտվողների անուն ազգանունները: Այս մասին, ինպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, նշվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում մատնանշվում է, որ ներկայացված տվյալները կպահպանվեն մինչև կես տարի:

Ներկա պահին Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքների սրճարաններում, ռեստորաններում, հասարակական այլ վայրերոըմ, կանգառներում, մետրոյում տեղակայված են անվճար Wi-Fi սարքեր: Սակայն փաստաթղթում չի պարզաբանվում նման որոշման պատճառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում